Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
«Տատը» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն Արամ Շահբազյանն է, արտադրող ընկերությունը՝ «Սիլուետ Ստուդիո»-ն։ Սցենարի հեղինակը Աննա Սարգսյանն է, օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը։ Նկարահանվել են Ռոմելա Մնացականյանը, Անդրանիկ Միքայելյանը, Շահանե Քեշիշյանը, Վահագն Գասպարյանը, Մակար Գալստյանը, Մարիամ Ղազանչյանը, Կոնստանտին Կոզմանովը։